Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Քաղաքական դաշտը՝ նախագահական նստավայրում

Քաղաքական դաշտը՝ նախագահական նստավայրում
13.03.2015 | 12:22

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների», «Ժառանգության», ՄԱԿ-ի հետ: Քննարկումները շարունակվել են ՀՀԿ գործադիր մարմնի ընդլայնված նիստում, որին մասնակցել են «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ